Թուրքիայի պաշտպանության նախարարությունը երկրի հյուսիսարևելյան Տրապիզոնի նահանգում սկսել է սևծովյան ռազմաբազա կառուցել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Միլլիեթ»-ը:
Լրատվամիջոցի փոխանցմամբ` նոր ռազմաբազայում ծառայություն են իրականացնելու 400 զինվորական և 200 քաղաքացիական անձինք:
Ռազմաբազան կառուցվում է Տրապիզոնի Սյուրմեն շրջանում, որը գտնվում է Վրաստանի սահմանից 150 կմ հեռավորությամբ: