Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը դեկտեմբերի 12-ից 17-ն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն:
Այցի ընթացքում նախատեսվում է Աննա Հակոբյանի հանդիպումը հայ-շվեյցարական խորհրդարանական բարեկամության խմբի անդամների, ինչպես նաև մի շարք բարերարների հետ: Աննա Հակոբյանը կայցելի նաև «Ֆրանկ Մյուլլեր» գործարան, Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված «Հիշողության լապտերներ» հուշահամալիր, Ժնևի հայկական կենտրոնում կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչներին: Այցի ընթացքում տիկին Հակոբյանը կմասնակցի Ժնևի Թոփալյան վարժարանի սաների ավարտական երեկոյին, ինչպես նաև ներկա կգտնվի Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված համերգին: