Հապաղումներից և խցանումներից խուսափելու նպատակով 2018թ. դեկտեմբերի 13-ին Երևան քաղաքի Ե. Կողբացու ու Ա. Քոչինյան փողոցների Ամիրյան-Բուզանդ և Բուզանդի փողոցի Կողբացի-Աբովյան հատվածներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ, այս մասին տեղեկացնում է Ոստիկանության կայքը:
Փոփոխությունների արդյունքում Բուզանդի փողոցի Կողբացի-Աբովյան հատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Կողբացուց դեպի Աբովյան ուղղությամբ (նախկինում հակառակ ուղղությամբ էր), իսկ Քոչինյան-Ամիրյան խաչմերուկում Ա. Քոչինյան փողոցից կթույլատրվի երթևեկել նաև դեպի ձախ՝ դեպի Հանրապետության Հրապարակ (նախկինում ձախը արգելված էր):