Դեկտեմբերի 9-ին ընտրությունների արդյունքների ամփոփումը օպերատիվ կերպով լուսաբանող «Շանթ» հեռուստաընկերությունը դադարեց սեփական տվյալների հրապարակումը, երբ ՀՀԿ-ն հասավ 4.8%-ի: Այնուհետև ուղիղ եթեր էին գնում և լուսաբանվում էին միայն ԿԸՀ-ի տվյալները որտեղ ՀՀԿ տոկոսները այլևս չէին աճում:
Արդեն ընտրություններից հետո, թե′ ՀՀԿ-ն, թե′ այլ կուսակցությունների վարկանիշային թեկնածուները մեկը մյուսի հետևից սկսեցին ահազանգել, որ իրենց ձայները հաշվարկի ժամանակ գողացվել են: Մասնավորապես ՀՀԿ-ն հայտարարեց, որ Արաբկիր վարչական շրջանում չեն մուտքագրվել իրենց ուժին տրված շուրջ 3000 քվեներ: Բացի այդ՝ եղան նաև այլ պատգամավորներ , ովքեր ահազանգեցին իրենց օգտին տված ձայների փոշիացման մասին:
Կարելի է ենթադրել, որ այս գործում ինչպես ասում են ՝ ամեն ինչ չէ, որ մաքուր է:
Ավելի քան կասկածելի է այն հանգամանքը, որ սեփական ռեսուրսներով հաշվարկը իրականացնող լրատվամիջոցը որոշակի պահից սկսած դադարեցնում է իր մոնիտորինգը և անցնում պաշտոնական թվերի: Պաշտոնական թվերն էլ անչափ հետաքրքիր էին՝ ՀՀԿ տոկոսները այդպես էլ չավելացան, չնայած մինչ այդ պահը ոչ մեծ տեմպերով, սակայն կայուն ավելանում էին:
Այդ դրվագից հետո որոշ կարծիքներ հնչեցին, որ ԿԸՀ-ն այս անգամ էլ զերծ չի մնացել որոշակի թվային մանիպուլյացիաներից և այն ժամանակ, երբ ՀՀԿ տոկոսները մոտենում էին անցողիկ շեմին, այնուամենայնիվ, միջամտել է ձայների հաշվարկին՝ ունենալով դրա համար ողջ գործիքակազմը: