«Հրապարակ» թերթը գրում է․
Գնալով ավելի բարդ են դասավորվում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները․ 8 ամիս պաշտոնավարող Նիկոլ Փաշինյանին մինչ այժմ պաշտոնապես չեն հրավիրել Ռուսաստան, ՀԱՊԿ թնջուկին շուտով կգումարվի գազի գնի հարցը։
Հիշեցնենք, որ ԵԱՏՄ տարածքում էժան գազ են ստանում միայն Բելառուսն ու Հայաստանը, եւ մինչեւ տարեվերջ ավարտվում է մեր պայմանագիրը։ Ռուսաստանը դեռ չի շնորհավորել Փաշինյանին, եւ չնայած պնդումին, որ ԱԺ ընտրությունները Պուտինը չպետք է շնորհավորի, 2017-ի ընտրություններից 1 օր հետո նա շնորհավորել է ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին․ «Ժողովրդական քվեարկության արդյունքները լիովին հաստատեցին այն բարձր վստահությունը, որն անձամբ Դուք եւ Ձեր գլխավորած կուսակցությունը վայելում են ՀՀ քաղաքացիների շրջանում: Դա նաեւ սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված արդիական խնդիրների լուծման, ՀՀ ազգային շահերի պաշտպանության հարցում Ձեր վաստակի ընդունումն է»։ Ասվածի հետ դժվար է համաձայնել։