Ոստիկանությունը գնդակահարել է Ստրասբուրգի կենտրոնում ահաբեկչություն իրականացնելու մեջ մեղադրվող Շարիֆ Շեկատին:
Ստրասբուրգի Լա Մեյնաու շրջանում 3 կրակոց է հնչել, սպանվել է 29-ամյա Շարիֆ Շ-ն: Այս մասին հայտնում է Reuters-ը։
Ահաբեկչին հայտնաբերել են Լազարետ փողոցում, նա իր մոտ ատրճանակ և դանակ է ունեցել։ Նա փորձել է հարձակվել ոստիկանների վրա, բայց վերջիններիս կողմից պատասխան կրակոցներ է ստացել և սպանվել։
Հիշեցնենք, որ Ստրասբուրգի քաղաքագլուխ Ռոլան Ռիսը քաղաքում սգո օր է հայտարարել այն բանից հետո, երբ 29-ամյա տղամարդը հրաձգություն է սարքել քաղաքի կենտրոնի Սուրբծննդյան տոնավաճառում: Հարձակման զոհ էր դարձել երեք մարդ, 12-ը վիրավորվել էին: