«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի հասարակական հիմունքներով խորհրդական Մեսրոպ Առաքելյանը չգիտենք, թե ինչ խորհուրդներ է տալիս, սակայն սոցցանցերում զբաղված է ներկա տնտեսական քաղաքականության ակտիվ քարոզով եւ շարունակ տեղեկացնում է, որ ՀՀԿ-ն է թալանել երկիրը, ՀՀԿ-ի պատճառով են ցածր աշխատավարձ ստանում, ՀՀԿ-ն է խորացրել սոցիալական անարդարությունը։

Պարզվում է, Առաքելյանը շուրջ 2 տարի՝ դեռ ՀՀԿ-ի ժամանակից, զբաղեցնում է Հայաստանում ամենաբարձր տոկոսով ավտովարկեր տրամադրող կազմակերպության տնօրենի պաշտոնը: Լատվիական կապիտալով աշխատող ՄՈԳՈ վարկային կազմակերպությունն ավտովարկեր է տրամադրում 120 %-ով, այսինքն՝ 2 հազար դոլարին համարժեք վարկի դիմաց քաղաքացին վերադարձնում է 4 հազար 500 դոլար: ՄՈԳՈ-ն վարկառուներին գրավում է 1 օրում վարկ ձեւակերպելու խոստումով, արդյունքում մարդիկ ընկնում են ծանր վարկային լծի տակ»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում