Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից ամենաշատ քվեն ստացել է Սասուն Մեխակի Միքայելյանը՝ 31 հազար 739 ձայն: Երկրորդ տեղում Արարատ Սամվելի Միրզոյանն է: Նա ստացել է 25 հազար 550 ձայն: Քվեների քանակով 3-րդ տեղում Ֆելիքս Խոստեղի Ցոլակյանն է, ով ստացել է 24 հազար 172 ձայն: