Հայ-ռուսական համագործակցությունը սպառազինության մատակարարման հարցով շարունակվում է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Անդրադառնալով Հայաստանի տարածքում  կենսալաբորատորիաների գործունեության հարցին՝ Կոպիրկինը ասաց․ «Ռուսական և հայկական կողմերի միջև կենսալաբորատորիաների գործունեության հարցով երկխոսություն է ընթանում ոչ միայն Հայաստանի, այլ նաև մեր սահմանների մոտ՝ այլ երկրների հետ: Այդ հարցը մեզ մտահոգում է: Իմ տեղեկություններով՝ հայկական կողմի հետ երկխոսությունը կառուցողական է ընթանում. այդ հարցերում փոխըմբռնում կա։ Երկխոսությունը, մասնավորապես, կապված է օտարերկրյա զինվորականների ներկայության կամ բացակայության հետ»։