Պետրոս Ղազարյանը նշանակվել է Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության տնօրեն։

Նշենք, որ լրատվական ծառայության տնօրեն Վահագն Թևոսյանն աշխատանքից ազատվելու դիմում էր գրել դեկտեմբերի 13-ին՝ այդ մասին  տեղեկացնելով իր ֆեյսբուքյան էջում։

«Ի հակառակ ընկերներիցս շատերի վստահեցման, թե խնդիրը չափազանցնում եմ, ինքս չկարողացա հաղթահարել ներքին էթիկական նյուանսները:


Միշտ համոզված եմ եղել, որ քաղաքական ուժի հարող մարդն արդեն իսկ սուբյեկտիվ է որպես լրագրող, անկախ իր մարդկային հատկանիշներից, ու որ Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունը նման տնօրեն ունենալու շռայլություն իրեն չի կարող թույլ տալ Նոր Հայաստանում: Ու եթե խորհրդարան չանցնեի էլ (դեռ փաստացի չեմ էլ անցել), էդ դիմումը գրելու էի, այսպես թե այնպես: Հիմա էլ նույն էթիկական դրդապատճառով որոշեցի վաղաժամ դադարեցնել պարտականություններս»,-գրել էր լրատվական ծառայության պետ Վահագն Թևոսյանը: