Կառավարությունը կրճատում է նախարարությունների թիվը։ Գործադիրը շրջանառության մեջ է դրել «Կառավարության կառուցվածքի ու գերծունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին նախագիծը, որով առաջարկում է կրճատել նախարարությունների թիվը՝ 17-ից հասցնելով 12-ի։
Կառավարությունն առաջարկում է աշխատել հետևյալ 12 նախարարություններով․
1. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,
2. առողջապահության նախարարություն,
3. արդարադատության նախարարություն,
4. արտակարգ իրավիճակների նախարարություն
5. արտաքին գործերի նախարարություն,
6. բնապահպանության նախարարություն,
7. կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
8. պաշտպանության նախարարություն,
9. տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն,
10. բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարություն,
11. տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարություն,
12. ֆինանսների նախարարություն։
Առաջին փոխվարչապետի պաշտոնը էրճատվում է, լինելու է երկու փոխվարչապետ։
Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, պետական գույքի կառավարման կոմիտեն, ջրային կոմիտեն միավորվում են էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը, իսկ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը վերանվանվում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:
Մշակույթի, կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների միավորումից էլ ստեղծվելու է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
Գյուղատնտեսության նախարարությունը միավորվում է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը և արդյունքում այն կոչվելու է տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարություն:
Ռազմարդյունաբերական կոմիտեն միավորվում է տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությանը և կոչվելու է բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերական նախարարություն:
Սփյուռքի նախարարության գործունեությունը դադարեցվում է:
Ընդունվելու դեպքում օենքն ուժի մեջ է մտնելու 2019-ի հունվարի 1-ից։ Նախագիծը կքննարկվի հունվարի 14-ին կայանալիք 7-րդ գումարման ԱԺ առաջին նիստում։