Ավելորդ կիլոգրամները, որոնք հավաքվում են ամանորյա եւ սուրբծննդյան խրախճանքների ընթացքում, հետագա ամիսներին չեն անհետանում եւ մարդու հետ են մնում ամբողջ տարվա ընթացքում: Այս եզրակացությանն են հանգել RAND առողջապահական բյուրոյի վերլուծաբանները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք պարզել ենք, որ ավելորդ քաշ հավաքելու երկարատեւ միտումները կապված են ամանորյա եւ սուրբծննդյան դասական ավանդույթների հետ: Գովազդը մարդկանց դրդում Է գնել վնասակար ուտելիք, եւ մարդիկ հաճախ չափից ավելի են ուտում տոնական կերուխումների ժամանակ: Հունվարյան քաղցաբուժություններն ու մրգա-բանջարեղենային սննդակարգերը դա չեն շտկի»,- հայտարարել Է RAND-ի առաջատար տնտեսագետ Ռոլանդ Շտուրմը: «Եթե մենք ցանկանում ենք իրոք ակտիվորեն պայքարել ճարպակալման համաշխարհային համաճարակի դեմ, պետք Է ավելի ուշադրությամբ հետեւենք մեր սննդակարգին տոների ժամանակ, եւ չեզոքացնենք այն բոլոր ազդանշանները, որոնք մեզ ստիպում են չափից ավելի ուտել»,- ընդգծել Է գիտնականը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: