ՀՀ Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը դիմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին և խնդրել նրան ևս մեկ անգամ քննարկել նախարարության պահպանման հնարավորությունը։
Այս մասին Հրանուշ Հակոբյանն ասել է «Զարթօնքի» հետ հարցազրույցում։
«Ժողովուրդը բացարձակ վստահության քվե է տվել ՀՀ վարչապետին և նրա թիմին, և բնական է, որ Նիկոլ Փաշինյանն է որոշելու երկրի զարգացման հիմնական առաջնահերթությունները։ Օգտվելով առիթից՝ ուզում եմ դիմել և խնդրել վարչապետին ևս մեկ անգամ քննարկելու նախարարության պահպանման հնարավորությունը՝ հաշվի առնելով, որ մեր ազգի 2/3-ը ապրում է հայրենիքից դուրս, և նրանց հետ աշխատանքի հսկայական փորձ է կուտակվել»,–ասել է նախկին նախարարը։
Հրանուշ Հակոբյանն ընդգծել է, որ սփյուռքի հետ կան սերտ կապեր, որոնք հաստատվել են տարիների ընթացքում փորձ և գիտելիքներ ձեռք բերած, գործին նվիրված, աշխատասեր երիտասարդների թիմի շնորհիվ։
«Հասկանալի է, որ իմ սիրտը շատ է ցավում հյուլե առ հյուլե տառապանքով կերտված կառույցի տարրալուծման համար»,- հարցազրույցում նշել է Հրանուշ Հակոբյանը:
Նա նաև շնորհակալություն է հայտնել խնդրով շահագրգիռ սփյուռքահայ բարեկամներին` նշելով, որ նրանց օգնությամբ են կառուցել նախարարությունը՝ իր կյանքի տասը տարիները նվիրելով կառույցի կայացմանը և հեղինակության բարձրացմանը
Read more: https://armeniasputnik.am/armenia/20181226/16457918/armenia-hranush-hakobyan-pashinyan.html