Դեկտեմբերի 28-ի գիշերը, վիճաբանություն և ծեծկռտուք էր եղել Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցում գործող գիշերային ակումբում, հնչել էին նաև կրակոցներ։ Ոստիկանության աշխատակիցները պարզել են միջադեպի հանգամանքները։
Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ժամը 03.15-ին «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ոստիկանության Արտաշատի բաժին դանակահարության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։
Քիչ անց, բաժնում ստացվել է երկրորդ ահազանգը։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հայտնում էին, որ Արտաշատում կրակոց է եղել, և մի քաղաքացու հրազենային վիրավորումով տեղափոխել են «Վեդի» բժշկական կենտրոն:
Երրորդ ահազանգը կրկին «Արտաշատ» բժշկական կենտրոնից է եղել։ Հայտնում էին, որ «ձախ սրունքի ոսկրերի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 23-ամյա մի քաղաքացի, որն այնուհետև տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 03.00-ի սահմաններում, Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցում գործող գիշերային ակումբում Դարակերտ գյուղի բնակիչներ՝ 23-ամյա Ռաֆայել Ս․-ի, 21-ամյա Հայկ Ս․-ի, 23-ամյա Վլադիմիր Ու․-ի, 22-ամյա Արմեն Կ․-ի և ակումբի աշխատակիցների միջև վիճաբանություն ու ծեծկռտուք է եղել։
Շուրջ 20 րոպե կոպիտ կերպով խախտվել է հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորվել այցելուների նկատմամբ, խոչընդոտվել է գիշերային ակումբի բնականոն գործունեությունը։ Այնուհետև ակումբի տնօրեն 32-ամյա Դավիթ Պ․-ն աշխատասենյակից բերել է անհայտ տեսակի հրազեն և 2 անգամ կրակել։ Մի գնդակը դիպել է Ռաֆայել Ս․-ի ոտքին:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 12 մմ տրամաչափի 1 պարկուճ։ Դավիթ Պ․-ի աշխատասենյակից հայտնաբերվել է «ՎԵՊՐ-ՄՈԼՏ» տեսակի ողորկափող որսորդական հրացան` լիցքավորված 5 փամփուշտով։
Հրացանն ուղարկվել է փորձաքննության:
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և Դավիթ Պ․-ին հայտնաբերելու ուղղությամբ: Հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն։
Արտաշատի գիշերային ակումբում ծեծկռտուք է տեղի ունեցել. հարուցվել է քրգործ
13:35 - 28.Դեկտեմբեր.2018
Առաջարկում ենք նաև
27/09/13 17:07
Բացառիկ կադրեր աղանդավորական «աղոթքից», որը տեղի է ունեցել գիշերային ակումբում (տեսանյութ)
03/07/24 11:31
Տյումենում ծեծկռտուք է տեղի ունեցել «Ռուսական համայնքի» և սփյուռքի ներկայացուցիչների միջև. կրակոցներ են հնչել (տեսանյութ)
11/11/23 10:23
Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել են կրակոցներ
05/01/23 22:49
Երևանում ազգությամբ թուրք քաղաքացին վնասել է պարեկների ավտոմեքենան, կոտրել դիսկո-ակումբի դռան ապակին
31/05/22 11:53
Կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքով հարուցվել է քրգործ
05/05/22 22:34
Հարուցվել է քրգործ՝ Երևան քաղաքի Աբովյան փողոցում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ (տեսանյութ)
11/12/20 19:15
Մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում տեղի ունեցածի ակցիայի առթիվ քրգործ է հարուցվել
08/07/20 10:35
Ստեփանավանում ծեծկռտուք է տեղի ունեցել քաղաքացիների և ոստիկանների միջև՝ դիմակ չդնելու համար
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան