ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ին՝ ժամը 13:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը մարդատար մեքենաների համար բացվել է, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար ճանապարհը դեռևս փակ է:
 
Այս պահին նշված ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերության աշխատակիցներն իրականացնում են ճանապարհի լայնացման, աղով և ավազով մշակման աշխատանքներ:
 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: