ԲՀԿ-ի՝ խորհրդարանում երկրորդ քաղաքական ուժի կարգավիճակում հայտնվելու հանգամանքը ոչ մի կերպ հանգիստ չի տալիս ոմանց և խնդիրն այստեղ այն է, որ դրա վերաբերյալ մեկնաբանություններն ու իբր թե հակադարձումները, արվուն են չափազանց պրիմիտիվ ու էժանագին մեխանիզմների կիրառման միջոցով և որևէ իրավական կամ տրամաբանական հիմք այդ կապակցությամբ չի ներկյայացվում: Ինչևէ կոնկրետ քաղաքական ուժի շահերն ու կուրսը սպասարկող լրատվականներից մեկն այսօր իր հերթական համարում անդրադարձել է կրկին այդ թեմային և կրկին հին ու ծեծված երգն է երգել, թե իբր Գագիկ Ծառուկյանի քաղաքականության մեջ լինելը, նպատակահարմար չէ նոր իրականության պայմաններում: Հաշվի առնելով, նախկինում այս թեմայի վերաբերյալ բազմաթիվ հիմնովի ներկայացված հակափաստարկները, ակնհայտ է դառնում, որ նմանօրինակ հոդվածները զուտ քմահաճույքի շղարշի տակ են ներկայացված և բխում են կոնկրետ քաղաքական ուժի նեղ անձնական շահերից: Սակայն անընդունելին այս ամենում այն է, որ փորձ է արվում հանրությանը ներկայացնել, թե իբր դա պահանջվող անհրաժեշտություն է:

Նախ, եթե որոշ քաղաքական ուժեր, չեն կարողանում հաղթահարել այն «պլանկեն», որը թույլ կտա հանրության մոտ լուրջ քաղաքական ուժ ներկայանալ, դա իրենց խնդիրն է, այստեղ այլ մեղավորներ թող չփնտրեն: Ինչպես ժամանակին ասվել է, «ի՞նչ եք արել Դուք, բացի խոսելուց», իսկ քաղաքականության մեջ ևս գործով են ապացուցում խոսքերը, որպեսզի հանրությունը վստահի և ընդունի որպես քաղաքական կամք դրսևորած քաղաքական ուժի: 
Երկրորդ և ամենակարևոր հանգամանքը նա է, որ հանրությունն է Ծառուկյանին վստահել իր քվեով, որպեսզի խորհրդարանում ներկայացնի իրենց շահերը, իսկ թե ինչպես է ԲՀԿ-ն տարիներ ի վեր դա իրականացրել, տեսել են բոլորը և այս համատեքստում ցանկացած ոտնձգություն և անհիմն ուլտիմատում, բախվելու է պատին և չի տալու այն արդյունքը, ինչն ակնկալում են ուժերը, որոնք փորձում են շահարկելով Ծառուկյանի անունը հավելյալ դիվիդենտոներ շահել:

Երրորդ, երբ նմանատիպ թեմաներ են արծարծվում հստակ պետք է գիտակցել, թե ում մասին է խոսքը գնում: Հիշեցնենք, որ Ծառուկյանը խորհրդարանում մեծությամբ երկրորդ քաղաքական ուժի լիդերն է, ով իր քաղաքական գործունեության շրջանակներում հասել է լուրջ արդյունքների, որի վառ օրինակը Եվրոպայից ժամանած հեղինակավոր քաղաքական ուժերի շուրջ 30 պատգամավորների Արցախ այցելությունն էր, էլ չենք խոսում Մեծ Բրիտանիայի և ՌԴ-ի իշխող կուսակցությունների հետ խորհրդարանական համագործակցության ֆորմատի մասին:

Չորրորդ չզլանանք և կրկին անգամ շեշտենք, որ Գագիկ Ծառուկյանի խորհրդարանում լինելը՝ հաշվի առած նաև այն հանգամանքը, որ նա խոշոր սեփականատեր է, ամբողջությամբ տեղավորվում է տրամաբանության և օրենքի շրջանակներում: Ծառուկյանն իրեն պատկանող ձեռնարկությունները հանձնել է հավատարմագրային ծառայության և անձամբ չի զբաղվում դրանց ղեկավարմամբ, ինչը նրան թույլ է տալիս լինել խորհրդարանում և զբաղվել քաղաքականությամբ, ի գիտություն, դա օրենքն է թելադրում:

Ընդհանուր առմամբ հասկանալի է, որոշներն ուղղակի ցայտոտնի մեջ են ընկնում Ծառուկյանի ներկայությունից, սակայն դա ակնհայտ ցուցադրելը շատ ավելի զավեշտալի իրավիճակում է դնում որոշ քողարկված վերլուծաբանների, ովքեր այդպես էլ չեն կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ թեև նրանք հայտնվել են խորհրդարանում, բայց այդուհանդերձ պարտվողի կարգավիճակում են:
Խորհուրդ ենք տալիս սթափվել և զբաղվել սեփական քաղաքական կուրսին բնորոշ օրակարգային հարցերով, հակառակ պարագայում կհաստատվեն այն եզրահանգումները, որ ներքոնշյալ քաղաքական ուժը չունի օրակարգ և նրա գործունեությունն ապագայում, բացառապես սահմանափակվելու է կեղծ քաղաքական օրակարգերով, որոնք միտված են լինելու աղավաղել քաղաքական իրադարձությունները: Իսկ թե որքանով է արդարացված նմանատիպ գործունեությունը, թղնում ենք հանրության դատին:

 
Գրառումը՝ Գուրգեն Սահակյանի։