«ԱԺ փոխնախագահի տեղը մենք չենք էլ ուզել, մենք ասել ենք՝ եթե ուզում եք ԲՀԿ-ից ընտրել, ընտրեք։ 3 փոխխոսնակ կա, կարող են երկուսը լինել ընդդիմադիր ուժերից, մեկը՝ իշխանությունից։ եթե շատ են ուզում ԲՀԿ-ից ընտրել, թող ընտրեն»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
ԱԺ առաջին նիստին քննարկվելու է նաև Կառավարության օպտիմալացման հարցը, ձեր խմբակցությունն ունի՞ որոշում՝ ինչպես է քվեարկելու նախագծին հարցին ի պատասխան՝ Մարուքյանն ասաց․ «Այդ նախագծին դեմ ենք, որովհետև սուպերվարչապետական համակարգը դրա մեջ պահպանված է, իսկ այն, ինչ չէր կարելի Սերժ Սարգսյանին, չի կարելի նաև այսօրվա իշխանություններին։ Հետևաբար, ԱԱԾ-ն, պետեկամուտների կոմիտեն, պետք է վերադառնան խորհրդարանական վերահսկողություն»,- նշեց նա։
Անդրադառնալով ԱԺ նախագահի թեկնածության հարցին, Մարուքյանը նշեց, որ այդ հարցը թեև քննարկել են, սակայն, ըստ երևույթին, չեն առաջադրի․ «Երևի թե չենք առաջադրի: Դրան ես կանդրադառնամ իմ ելույթով։ Եթե առաջադրենք՝ կանդրադառնամ, եթե չառաջադրենք՝ կասեմ, թե ինչու չառաջադրեցինք»,- պարզաբանեց Մարուքյանը։