«Եթե մենք ինչ-որ որոշում ենք կայացնում՝ քննարկում ենք, նոր՝ որոշումը կայացնում ենք, հետևաբար, այո՛, մեր որոշումը վերջնական է»: Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, Երևանի ավագանու արտահերթ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով սրճարանների ապամոնտաժմանը:
Հարցին՝ թե նա ծանոթացե՞լ է սրճարանատերերի բարձրացրած խնդիրներին, Մարությանը պատասխանեց. «Բոլոր բիզնեսներն ունեն խնդիրներ, և ես պարտավոր չեմ բոլոր բիզնեսմենների խնդիրներին ծանոթանալ: Ես պարտավոր եմ միայն մեր հարաբերություններին և այն պայմանագրերին ծանոթ լինել, որում նկարագրվում են մեր հարաբերությունները»: