Հունվարի 15-ի գիշերը 04:30 սահմաններում երեք անհայտ անձինք (տեսանյութում երեք երիտասարդներ են` անձը դեռևս չբացահայտված), կոտրելով Հյուսիսային պող. 8 հասցեում գործող «Օքթոբեր»-ի դուռը գողացել են համակարգիչ, դրամարկղի ապարատ և կանխիկ գումար:

Տեսանյութում երևում է, որ մինչ «Օքթոբեր»-ի թալանը այս անձինք փորձում են կոտրել հարևանությամբ գործող «Սիննըբոն» խանութ-սրճարանի դուռը, սակայն ապարդյուն:

Տեղեկություններ կան, որ նույն անձինք փորձել են և որոշ դեպքերում հաջողվել է թալանել Հյուսիսային պողոտայում գործող սննդի այլ կետեր և ռեստորաններ նույն ժամանակահատվածում: