Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի պարոն վարչապետ,
Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի վարչապետի պաշտոնումնշանակվելու և 2018 թ. դեկտեմբերի 9-ի խորհրդարանականընտրություններում Ձեր դաշինքի հաջողությանկապակցությամբ:
Միացյալ Նահանգներն աջակցում են բարգավաճ, ժողովրդավարական և
հարևանների հետ խաղաղ գոյակցող Հայաստանին: Միասին մենք կարող ենք առաջընթաց արձանագրել մեր երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացման, համաշխարհային անվտանգության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի գործում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ
կարգավորումը կնպաստի այդ ջանքերին:
Իմ լավագույն մաղթանքներն եմ հղում Ձեզ և Հայաստանի ժողովրդին»: