SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։

Ժամը 18։15-ի սահմաններում «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ՝ 37-ամյա Սահակ Սահակյանին քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են թիվ 79 խցում՝ մահացած։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ Ս. Սահակյանը նշված խցի երկհարկանի մահճակալի վրայից ինքնազգացողության վատացման պատճառով վայր է ընկել փայտյա պահարանի վրա, որից հետո էլ՝ հատակին, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Կայքի տեղեկություններով՝ Ս. Սահակյանը դատապարտված է եղել ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 1-ին կետի, 258 հոդ. 3-րդ մասի 4-րդ կետի, և 188 հոդ. 1-ին մասի հատկանիշներով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: