Հունվարի 20-ին Ախալքալաքի շրջանի Բուղաշեն գյուղում տեղի ունեցավ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկ Միքայել Ավագյանի կիսանդրու բացման արարողությունը։ Կիսանդրու բացման արարողությանը հետեւեցին հայկական ու վրացական երգերի ու պարերի կատարումներ, ինչպես նաեւ հնչեցին բազմաթիվ բանաստեղծություններ:
Միքայել Ավագյանի կիսանդրու բացման արարողությանը ելույթով հանդես եկավ զոհված ազատամարտիկի կինը:
Միջոցառմանը ներկա էր Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը՝ դեսպանատան դիվանագետների հետ միասին, շրջանի ղեկավարությունը, ազատամարտիկ Սամվել Պետրոսյանը, Բաբակեն Կազանջանը, Գրիգոր Քերոբյանը, Անդրանիկ Գրիգորյանը եւ ուրիշներ: Միջոցառմանը իրենց համագյուղացիների հետ միասին ներկա էին նաեւ զոհված ազատամարտիկի հարազատները: