Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանն այսօր ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել:Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հաստատեց Արթուր Ղամբարյանը: 

Ղամբարյանը մանրամասնեց, որ առաջիկայում զբաղվելու է գիտամանկավարժական գործունեությամբ և փաստաբանությամբ:

Հիշեցնենք, որ Արթուր Ղամբարյանը նաև ՀՀ քննչական կոմիտեի՝ կարգապահական հանձնաժողովի նախագահն էր և  2017թ  նոյեմբերի 24-ին կայացած նիստում անդամների ձայների մեծամասնությամբ այդ պաշտոնում վերըտրվել էր: