«Առանց կրակի ծուխ չի լինում. նորարարությունները ծխախոտային ոլորտում՝ ինչպես է դա արվում»: Այսպես է կոչվում ռուսական հանրահայտ Կոմերսանտ պարբերականի գիտական հավելվածում տեղ գտած հոդվածը, որում հեղինակ Ռոման Ռոժկովն անդրադառնում է IQOS նորարարական արտադրանքին, բացահայտում գիտական հետազոտությունների արդյունքները, հերքում շուկայում տարածված առասպելները: Հոդվածի հայալեզու տարբերակը ներկայացնում ենք ստորև:

Գիտությունը միշտ էլ իր առջև նպատակ է դրել հասարակության կյանքը բարելավելու: Բոլոր հետազոտությունների և, որպես արդյունք, գիտական բացահայտումների վերջնանպատակը կյանքի մակարդակի որակական փոփոխություններն են: Կարելի է նորարարական գյուտերը առօրյա կյանք բերելու բազմաթիվ օրինակներ բերել՝ հենց այդպես է եղել սառնարանների, վերելակների, անվտանգության բարձիկների ու ամրագոտիների, հաշմանդամներին քայլել օգնող էկզոկմախքների դեպքում: Եվ հենց այդ գլխավոր սկզբունքին՝ մարդկության կյանքի որակի բարելավում,- հետևում է Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ (Philip Morris International) ընկերությունը՝ ծխելու հետևանքով առաջացող հիվանդությունների ռիսկը նվազեցնող տեխնոլոգիաների մշակման շուրջ աշխատանք տանելիս: Այդ նպատակով ընկերությունը, հիմնվելով ամուր գիտական հենքի վրա, մշակում է առանց ծուխի ինովացիոն արտադրատեսակների մի ամբողջ ընտանիք: Կոմերսանտի լրագրողական խումբն այցելել է  շվեյցարական Նյուշատել քաղաքում գտնվող Ֆիլիպ Մորրիսի գիտահետազոտական կենտրոնն ու արտադրամասը, որպեսզի պարզի, թե ինչպես է ստեղծվել IQOS ծխախոտի տաքացման համակարգը, և ինչու է առաջատար ծխախոտային ընկերությունն ապագայում պատրաստվում առհասարակ հրաժարվել սիգարետի արտադրությունից:

Ֆիլիպ Մորրիսի գիտական հետազոտությունների շուրջ աշխատում են հարյուրավոր գիտնականներ

Այլընտրանքային տարբերակ

«Ապագայում բոլոր ծխողները պետք է անցում կատարեն այլընտրանքային արտադրատեսակների»,- համոզված է Ֆիլիպ Մորրիսի գործադիր տնօրեն Անդրե Կալանցոպուլոսը: Թվում է, թե բավականին տարօրինակ է լսել այս խոսքերը սիգարետ արտադրող խոշորագույն ընկերության ղեկավարից՝ մի ընկերության, որ ամբողջ աշխարհում հայտնի է ծխախոտային լեգենդար բրենդերով: Սակայն միայն առաջին հայացքից է թվում, որ «այլընտրանքային արտադրատեսակներ» ասելով պարոն Կալանցոպուլոսը նկատի ունի նիկոտին պարունակող առանց ծխի պրոդուկտները: Իսկ դա հենց այն ոլորտն է, որտեղ Ֆիլիպ Մորրիսը առաջամարտիկ դարձավ՝ երկարամյա գիտական հետազոտություններից հետո 2014 թվականին շուկա բաց թողնելով իր առաջատար մշակումներից մեկը՝ IQOS համակարգը: Ինչպես փաստում են ընկերությունում, այս արտադրանքի ստեղծման գլխավոր պատճառն էր ստեղծելու այնպիսի արտադրատեսակ, որն ի զորու կլիներ առավելագույնս նվազեցնել առողջական ռիսկերը և միևնույն ժամանակ չափահաս ծխողների համար ընդունելի կլիներ:

Հարկ է նշել, որ Ֆիլիպ Մորրիսը արդեն բավականին լավ է վաճառում IQOS-ը: Այսօր սարքերը հասանելի են աշխարհի ավելի քան 40 երկրներում, և ամեն տարի արտադրանքը սկսում են օգտագործել ավելի ու ավելի շատ չափահաս ծխողներ ամբողջ աշխարհում: Ընկերության տվյալներով, վաճառքի մեկնարկից մի քանի տարի անց ամբողջ աշխարհում 6 միլիոն ծխող արդեն անցել են IQOS-ի օգտագործմանը: Արտադրանքը հատկապես տարածված է Ճապոնիայում և Հարավային Կորեայում, որտեղ օգտվողներն առհասարակ շատ լավ են վերաբերվում նորարարություններին ու նոր տեխնոլոգիաներին: Ծագող արևի երկրում, օրինակ, 2018 թվականի երրորդ եռամսյակում IQOS-ի՝ ծխախոտի շուկայի մասնաբաժինը արդեն 15.5% էր: Ռուսաստանում ծխախոտի տաքացման համակարգի վաճառքը մեկնարկել է 2015 թվականի դեկտեմբերից: Ֆիլիպ Մորրիսի Գիտական և հաղորդակցության գծով փոխնախագահ, դեղագործական գիտությունների դոկտոր Մոյրա Գիլքրիստի գնահատմամբ, 2025 թ.-ին ամբողջ աշխարհում ավելի քան 40 միլիոն ծխողներ կփոխարինեն սիգարետը նիկոտինի մատակարարման այլընտրանքային համակարգերով:

IQOS-ի շուկա մուտք գործելուց և առաջին հաջողություններն արձանագրելուց հետո, Ֆիլիպ Մորրիսի մրցակիցները՝ Բրիթիշ-Ամերիքան տոբակոն և այլոք, փորձեցին չկորցնել նոր շուկայում իրենց համար բացվող հնարավորությունները և մշակեցին նմանատիպ արտադրանք: Ֆիլիպ Մորրիսում անգամ համարձակ հայտարարություններ են անում, որ, ելնելով այլընտրանքային արտադրանքը գերադասող ծխողների աճի տեմպից, մի քանի տասնամյակ հետո ընկերությունը կարող է լիովին հրաժարվել սովորական սիգարետի արտադրությունից ` հօգուտ IQOS-ի:  Հոկտեմբեր ամսվա վերջում Ֆիլիպ Մորրիսը Տոկիոյում ներկայացրեց IQOS-ի երրորդ, կատարելագործված սերունդը, իսկ Ռուսաստանում IQOS 3-ի վաճառքի մեկնարկը տրվեց  նոյեմբերի 1-ից: