Շանթ հեռուստաընկերության՝ հունվարի 22-ի գլխավոր լուրերի թողարկման ժամանակ զավեշտալի և հետաքրքիր դեպք տեղի ունեցավ:

Լուրերի մեկնաբան Նաիրի Հոխիկյանը չկարողացավ ճիշտ արտաբերել Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Բահգատ Դիսուկիի անունը: Նա առանձին ասաց Դե սուկի և այդ բառից հետո  չէր կարողանում հավաքվել և շարունակել խոսքը, անընդհատ ծիծաղում էր:

Պետք է նկատել, որ Հայաստան գործուղված  տարբեր երկրների արտակարգ և լիազոր դեսպաններից շատերի ազգանուններն են զվարճանքի առարկա դառնում: 

Տեսանյութը՝ armdaily.am-ի: