ԱԺ նախկին պատգամավոր, օրերս կրկին կալանքի տակ վերցված Մանվել Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Մաքսինֆո» լրատվական կայքի՝ իր պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջով: Այս մասին ԼՈւՐԵՐ․com–ի հետ զրույցում hայտնեց Մանվել Գրիգորյանի փաստաբան Կարեն Ղոնյանը:
Փաստաբանի խոսքով՝ հայցադիմում ներկայացնելու պատճառը «Մաքսինֆո» լրատվական կայքում հրապարակված՝ «Առևտուր թուրքերի հետ․ Մանվել Գրիգորյանի մասին ևս մեկ աղմկահարույց բացահայտում» վերնագրով նյութն է, որում նշված է եղել, որ Մանվել Գրիգորյանը ժամանակին թուրքերին է վաճառել Վազգեն Սարգսյանի կողմից իրեն հանձված 1500 գլուխ ոչխար: Հոդվածի հերոսը՝ Անահիտ Մնացականյանը պատմում է, որ իր ամուսինը՝ Կարեն Զարբաբյանն, ով 1990–ականներին զբաղեցրել է Սիսիանի ներքին գործերի բաժնի պետի պաշտոնը, ականատես է եղել այդ «գործարքին»։
Գրիգորյանը լրատվամիջոցից որպես փոխհատուցում պահանջում է 3 մլն դրամ։
Ինչպես փոխանցեց փաստաբանը՝ դատարանի կողմից հայցը բավարարելու և պահանջված գումարը լրատվամիջոցին փոխհատուցել պարտավորելու դեպքում Մանվել Գրիգորյանն այն ամբողջությամբ հատկացնելու է բարեգործությանը:
Սոնա Հարությունյան