Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հունվարի 29-ին ավագանու նիստի ժամանակ դիմեց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանին` խոսելով քաղաքապետարանի որոշ վարչություններում հաստիքների ավելացման տեղեկանքների մասին:
Խաժակյանը նշեց, որ նախագծում ասված է, թե այս հաստիքների ավելացման արդյունքում Երևանի բյուջեում ծախսերի փոփոխություն չի նախատեսվում, ապա հարց ուղղեց` ինչպե՞ս է ստացվում, որ մեծացնում են հաստիքացուցակը, բայց բյուջեում փոփոխություն չի նախատեսվում:
Հարցին ի պատասխան՝ Հայկ Սարգսյանը նշեց, որ խոսքն իրականում էական փոփոխության մասին է, այնուամենայնիվ, ասաց, որ այդ փոփոխությունների արդյունքում իրականում խոշոր պլանով ծախսերի ավելացում չի նախատեսվում, որովհետև օպտիմալացման արդյունքում ավելի շատ տնտեսում են ունենում, քան ծախսերն են:
Մանրամասները՝ տեսանյութում: