Տարբեր հանգամանքներում զոհված զինծառայողների մայրերը կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում: Նրանց խոսքով՝ ոչ մի տարբերություն չկա այս և նախկին իշխանությունների միջև:
«Մենք սպասում ենք վարչապետին: Եթե տեսնենք, որ ինքն իր խոստացածը չի անում, գործը կտեղափոխենք Ազգային անվտանգություն, բայց այնտեղից էլ ոչ մի հստակ պատասխան չկա»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Նրանց խոսքով, իրենք շատ լավ հասկանում են, որ Ազգային անվտանգությունը մի օրում էլ կարող է այդ քրեական գործերը բացահայտել և ջրի երես հանել:
Հարցին, թե, ըստ նրանց, ինչո՞ւ չեն բացահայտվում այդ գործերը, բողոքող մայրերից մեկն ասաց, որ կամք չկա:
«11 տարի է՝ գործը քննում են- կասեցնում են, անընդհատ նույն կարուսելը: Այն, ինչ կատարվում էր նախկին իշխանությունների ժամանակ, նույնն այս իշխանության ժամանակ է: Ոչինչ չի փոխվել»,-ասաց բողոքող մայրերից մեկը: