
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի կարծիքով, ֆեդերացիան պատրաստ է լինել բոլոր կարծիքները` ազգային առաջնությունում լեգեոնականների թվի սահմանափակման հարցի շուրջ:
«Ես կարծիք չեմ հայտնի լեգեոնականների թվի սահմանափակման վերաբերյալ: Միայն ուրախ եմ, որ նման մեծ քննարկում է առաջացել: Ֆուտբոլի ֆեդերացիան կլսի բոլոր կարծիքները, և կընդունենք հավասարակշռված որոշում, որպեսզի որևէ մի կողմի չնեղացնենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՖՖ նախագահը:
Վերջին շրջանում լայնորեն քննարկվում է Հայաստանի առաջնությունում լեգեոնականների սահմանափակման հետ կապված հարցը: Որոշ գլխավոր մարզիչներ դեմ են դրան, ոմանք կարծում են, թե պետք է սահմանափակում լինի:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նույնիսկ հատուկ հանձնախումբ է ստեղծել այս հարցի ուսումնասիրման համար, որտեղ ընդգրկված են ազգային ակումբների ներկայացուցիչներ: