Երևանի թիվ 16 պոլիկլինիկայի տնօրենը վերականգնել է պետությանը պատճառած 15 մլն դրամի վնասը և ներկայացել նախաքննական մարմնին, ինչը նկատի ունենալով՝ դատախազը փոխվել է նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխել է չհեռանալու մասին ստորագրությունը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Երևանի թիվ 16 պոլիկլինիկայում առերևույթ տեղի ունեցած կոռուպցիոն հանցագործության փաստերի առթիվ 2018թ. մայիսի 31-ին ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում։

Մինչդատական քրեական վարույթում իրականացված քննչական, դատավարական, օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևանի թիվ 16 պոլիկլինիկայի տնօրեն Մ. Ս.-ն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, պոլիկլինիկայի տեղամասային մանկաբույժին 2015թ. հունվարի 1-ից մինչև 2018թ. ապրիլ ամիսը ներառյալ գրանցելով պոլիկլինիկայի մանկական բաժանմունքի վարիչի պաշտոնակատարի հաստիքին, իրականում վերջինիս կողմից բաժանմունքի վարիչի պարտականությունները չկատարելու պայմաններում, նրանից ամսական ստացել և յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 3.200.000 ՀՀ դրամ աշխատավարձի գումար։

Գրեթե նույն կերպ, տնօրենը պոլիկլինիկայի տեղամասային մանկաբույժին 2014թ. դեկտեմբերի 18-ից մինչև 2018թ. մայիսի 28-ը, համատեղության կարգով գրանցելով պոլիկլինիկայի ֆիզիոթերապևտի հաստիքին, տեղյակ լինելով վերջինիս կողմից ֆիզոթերապևտի պարտականությունները չկատարելու մասին, իր պաշտոնեական դիրքի հեղինակությունն օգտագործելով, ներգործելով վերջինիս վրա, 41 ամիս շարունակ, ֆիզիոթերապևտի հաստիքի յուրաքանչյուր ամսվա համար նախատեսված 120.000 ՀՀ դրամ աշխատավարձը՝ ընդհանուր 4.920.000 ՀՀ դրամ գումարը, նրանից ստացել և յուրացրել է:

Մեկ քաղաքացու էլ տնօրենը 2015թ. հունվարի 1-ից մինչև 2018թ. մայիսի 18-ը, գրանցելով պոլիկլինիկայի քաղպաշտպանության պետի հաստիքին, իրականում վերջինիս կողմից քաղպաշտպանության պետի պարտականությունները չկատարելու պայմաններում, 41 ամիս, յուրաքանչյուր ամսվա 54.000 ՀՀ դրամ աշխատավարձը՝ ընդհանուր 2.214.000 ՀՀ դրամ գումարը յուրացրել է՝ պետության օրինական շահերին  պատճառելով էական վնաս:

Բացի այդ նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պոլիկլինիկայի տնօրենը 2008թ. հուլիս ամսվա վերջերին իր աշխատասենյակում քաղաքացուց անձամբ ստացել է 500 ԱՄՆ դոլար կաշառք և վերջինիս ներկայացրած անձին՝ նշանակել է ինֆեկցիոն կաբինետի բուժքույր։

Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2015-2017թթ ընթացքում բուժհաստատության մի քանի աշխատակիցներից պահանջել և ստացել է կաշառքներ՝ նրանց վերապատրաստման դասընթացների ուղարկելու համար:   

Մեկ այլ դեպքում տնօրենը նույն պոլիկիլինիկայի էնդոկրինոլոգի՝ 2017թ. հոկտեմբերից մինչև 2018թ. ապրիլ ամիսը ներառյալ աշխատանքի չհաճախելու և էնդոկրինոլոգի պարտականությունները չկատարելու պայմաններում նրան չի ազատել աշխատանքից, փոխարենը վերջինս 7 ամիս շարունակ իր յուրաքանչյուր ամսվա 54.000 դրամ աշխատավարձը ստանալով բանկային քարտի միջոցով, հանձնել է տնօրենին՝ վերջինիս պահանջով, որը ևս յուրացվել է:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Երևանի թիվ 16 պոլիկլինիկայի տնօրենը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանց պոլիկլինիկայի արհեստակցական կազմակերպության ընդհանուր ժողովի որոշման, նշված կազմակերպության նախագահ Ն. Գ.-ի միջոցով կանխիկացրել է պոլիկլինիկայի 2017 թվականի արհեստակցական կազմակերպության խոշոր չափերի հասնող՝ 524.000 ՀՀ դրամ գումարը և յուրացրել։

2018թ. հուլիսի 19-ին որոշում է կայացվել Մ. Ս.-ին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Նախաքննության ընթացքում առգրավվել են Երևանի թիվ 16 պոլիկլինիկայի 2012-2018 թթ. ընկած ժամանակահատվածում աշխատավարձերի վճարման տեղեկագրերը, բանկային փոխանցումների վերաբերյալ և այլ փաստաթղթերը, որոնցով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից իրականացվում է ստուգում, որի արդյունքները դեռևս չեն ստացվել։

2019թ. հունվարի 24-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում ստացվել է մեղադրյալ Մ. Ս.-ի դիմումը, որով վերջինս խնդրել է վերացնել իր նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը՝ հնարավորություն ընձեռելով ազատորեն ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին։

Փետրվարի 1-ին նա ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին և ցուցմունք տվել այն մասին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով՝ 5 դրվագ, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ 1 դրվագ, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ 2 դրվագ, 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ 3 դրվագով առաջադրված մեղադրանքներում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է կատարած արարքների համար, փոխհատուցել է պատճառված նյութական վնասը և ներկայացրել 15.000.000 ՀՀ դրամ վճարում կատարելու վերաբերյալ անդորրագրերը, որից 11․500․000 դրամ մուծել է ՀՀ գլխավոր դատախազության, իսկ մնացածը՝ ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին։

Նկատի ունենալով, որ մեղադրյալ Մ. Ս.-ն ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, զղջացել է կատարած հանցանքների համար, նախկինում դատված չի եղել, ունի մշտական բնակության վայր, փոխհատուցել է պատճառված նյութական վնասը և ազատության մեջ մնալով չի խուսափի քննությունից, 2019թ. փետրվարի 1-ին դատախազի որոշմամբ վերացվել է Մ. Ս.-ի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը և նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Ծանուցումենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀքրեականդատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

 
 
 
 
 
Լրահոս
3Փետ
Այսօր 12:06Դատախազը փոխել է Երևանի թիվ 16 պոլիկլինիկայի տնօրենի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքըԱյսօր 11:57Տեսահոլովակի պրեմիերա․ Հարութ Փամբուկչյան և Աննա Բոյրազյանը՝ «Կարմիր ծաղիկ մը գարունի»Այսօր 11:11Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան՝ «Իմ քույրիկ»Այսօր 11:0017-ից ավելի ավտոմեքենա է բախվել. խոշոր և շղթայական ավտովթար ԵրևանումԱյսօր 10:48Երկրաշարժ Արցախում. էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալԱյսօր 10:401998-ի փետրվարի 3-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեցԱյսօր 10:29Ռեփեր Դեցլը մահացել է (տեսանյութ, լուսանկարներ)Այսօր 10:08Օրվա խորհուրդըԱյսօր 1:58Մոսկվայաբնակ հայ վարսահարդարը հաճախորդների մազերը շամպայնով է լվանում (տեսանյութ)Այսօր 1:45«Յուվենտուս»-«Պարմա»` 3:3 (տեսանյութ)Այսօր 1:40Բնակարանային գողությունը բացահայտվեց հաղորդումից ժամեր անցԱյսօր 1:25Օպերատիվ իրավիճակը հանրապետությունումԱյսօր 1:02Շուտով մենք կստանանք հարցի պատասխանը` հեղափոխություն է եղել, թե բունտ. Ստեփան ԴանիելյանԱյսօր 0:53Փրկարարները բացել են փակ դռներըԱյսօր 0:38Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումիցԱյսօր 0:25Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին բուք էԱյսօր 0:12Ավտովթար Լոռու մարզում. կա զոհԱյսօր 0:04«Ողջունում եմ Վարչապետի և Նախագահի որոշումը». Ռուբեն Մելիքյանը՝ Մհեր Ենոքյանին ներում չշնորհելու մասինԱյսօր 23:50Տեսագրել են ուժեղ քամու ժամանակ աշխարհի ամենամեծ ինքնաթիռի վայրէջքը (տեսանյութ)Այսօր 23:38Ապօրինի ծառահատման հետքերով. ոստիկանները Լոռիում 5,5 խմ փայտ են հայտնաբերելԱյսօր 23:28Մեսսին «Բարսելոնա»-ին փրկեց պարտությունից (տեսանյութ)Այսօր 23:14Իրինա Շեյքի յուրօրինակ ոճը (լուսանկարներ)Այսօր 23:03Victoria’s Secret-ի մոդելը ծննդյան օրը նշել է ծովափին (լուսանկարներ)Այսօր 22:50Շարլիզ Թերոնը` ուշադրության կենտրոնում (լուսանկարներ)Այսօր 22:37Հայտնաբերվել է Բաղրամյան 26-ից հուշադրամներ գողացողը. կասկածյալը կին էԱյսօր 22:27Կապան քաղաքի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվելԱյսօր 22:18«Կհանդիպենք Մհերի արդարացման դատավճռի օրը». Փաշինյանը ներում չի շնորհել Մհեր ԵնոքյանինԱյսօր 22:14Էմերին` Գվարդիոլայի մասինԱյսօր 22:00Երևանում և 4 մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն. ՀԷՑԱյսօր 21:47Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամԱյսօր 21:35Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց միայն վերջին տուրումԱյսօր 21:22Հրաձգության Հայաստանի առաջնության 4 չեմպիոնները հայտնի ենԱյսօր 21:11Սորոսը՝ ՀՀ-ում ժողովրդավարության զարգացման մասինԱյսօր 21:00Հարկավոր է շուտափույթ հրաժարվել օրհներգի կեսգիշերային հեռուստատեսային ներխուժումիցԱյսօր 20:52«Բավականին հաճախ են նման հանդիպումներ լինելու». ի՞նչ է քննարկվել 4 ժամ տեւած «Իմ քայլի» նիստում (տեսանյութ)Այսօր 20:39Թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ կասկածվող Վրաստանի քաղաքացին բերման է ենթարկվել (տեսանյութ)Այսօր 20:25Պոլիկլինիկայի տնօրենը վերականգնել է 15մլն դրամի վնասը. խափանման միջոց կալանքը փոխվել էԱյսօր 20:13Դեն Բիլզերյանի էկզոտիկ հանգիստը գեղեցկուհիների հետ (լուսանկար)Այսօր 20:00«Ցանկացա մի փոքր խուլիգանություն անել». Օլգա Բուզովա (լուսանկար)Այսօր 19:49Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցությամբ Սիդնեյի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցում տեղի է ունեցել «Հրաշափառի» արարողությունԱյսօր 19:37Հանգստյան օրերին կայանալիք ֆուտբոլային խաղերըԱյսօր 19:28«Արցախ» ֆուտբոլային ակումբը խզել է պայմանագիրը թիմի պաշտպանի հետԱյսօր 19:1614-ամյա Մարիաննա Իսահակյանը որոնվում է որպես անհետ կորածԱյսօր 19:05Նորմալ է, որ տեղումները սկսելուց 3 ժամ անց քաղաքում դեռ ձյուն կա. քաղաքապետի խոսնակԱյսօր 19:01Երևանի վարչական շրջաններում ձյան տեղումների հենց սկզբից մեկնարկել են ձնամաքրման աշխատանքներըԱյսօր 18:52Աննա Հակոբյանի տարեդարձի օրը օդանավի անձնակազմը անակնկալ է մատուցելԱյսօր 18:40Երևանի փոխքաղաքապետը խոստացել է լուծել շտապբուժօգնության աշխատակիցների խնդիրներըԱյսօր 18:38ԱԱԾ տնօրենի նախաձեռնությունը ողջունելի է. Արշավիր ՂարամյանԱյսօր 18:31Ջերոմ Սելինջերի ընտանիքը կհրապարակի գրողի անտիպ գործերըԱյսօր 18:19«Արտաշի մոտ» ռեստորանից կատարվել է շուրջ 50 միլիոնի դրամի գողություն
Ամենադիտված
Դիտվել է 49910 անգամՀրապարակվել է Հայխնայբանկում մինչև 1993 թ. ներդրված ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեցողների ցանկըԴիտվել է 43148 անգամԿարեն Կարապետյանը ժամանում է ՀայաստանԴիտվել է 36001 անգամՑավոք, Ձեր թիմը ընտրել է ՀՀԿ դառնալու ամենակարճ ճանապարհը. Արման Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»Դիտվել է 32627 անգամՏեսախցիկը արձանագրել է, թե որտեղ է եղել Գագիկ Ծառուկյանի տղան «Շշի Մելոյի» ռեստորանում տեղի ունեցած սպանության ժամանակԴիտվել է 25795 անգամԱյս իշխանությունը ճակատագրական սխալ թույլ տվեց և չկատարեց խիզախ, բայց միակ ճիշտ քայլը․․․Դիտվել է 23618 անգամ«Հայ հանճար, բրավո, Աստված իմ»․ հայ աճպարարի ելույթն ապշեցրել է ԿիրկորովինԴիտվել է 23527 անգամԶարուհի Մեջլումյանը ստացել է Մհեր Ենոքյանի ներման խնդրագրի պատասխանըԴիտվել է 22337 անգամԲա որ ասում էի Նիկոլը վարչապետ չի կարող աշխատել. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)Դիտվել է 21294 անգամՁեր PR կամպանիան շաքարով կտրեմ կամ, ավելի ճիշտ, Ձեր PR փուչիկը քորոցով պայթեցնեմԴիտվել է 20965 անգամԳողացել են երգիչ Հայկոյի մեքենայի լուսարձակները