«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Մինչ հասարակական-քաղաքական շրջանակներն ակտիվ քննարկում են տարեվերջին պետական համակարգի ներկայացուցիչների պարգեւատրման թեման, պարզվում է՝ նախկին իշխանությունների օրոք գումարների մսխման շատ ավելի վատ դեպքեր են եղել: Օրինակ` Կոտայքի մարզպետարանը ստուգումներ է իրականացրել Եղվարդի համայնքապետարանում ու պարզել, որ քաղաքապետ Նորայր Սարգսյանի որոշմամբ` դեռ 2016թ. «Տեառընդառաջ» համաքաղաքային տոնակատարության մասնակիցներին` որպես հոբելյանական հազարերորդ զույգի, տրամադրվել է տուրիստական ճամփորդության փաթեթ դեպի Դուբայ, փաթեթի արժեքն էլ կազմել է 577 հազար դրամ: Բայց մարզպետարանը արձանագրել է, որ բացակայել են զույգի անձը հաստատող փաստաթղթերի պատճենները: Այսինքն՝ պարզ չէ, թե իրականում ովքեր են համայնքի հաշվին Դուբայ գնացել: Բացի այդ, համայնքի միջոցներից 500 հազար դրամ վճարվել է Եղվարդի թիվ 14 ավագ դպրոցի տնօրեն Ռազմիկ Սիմոնյանին այն դեպքում, երբ համաձայն համայնքի ղեկավարի համապատասխան որոշման կից հավելվածի` նշված գումարները պետք է տրամադրվեին հինգ դասղեկների: Նշենք, որ Ն. Սարգսյանը Եղվարդի համայնքապետն է 1999թ.-ից եւ պաշտոնավարման ընթացքում հասցրել էր համալրել ՀՀԿ շարքերը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում