ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասաց, որ իր քաղաքական գործունեության ընթացքում տեքստերը ինքն է գրում, և որ մինչև վարչապետ դառնալու օրը չի եղել մի դեպք, երբ իր տեքստը ինքը գրած չլինի: Սակայն վարչապետ դառնալուց հետո լինում են դեպքեր, երբ իր համար տեքստեր են գրում:

«Երբեմն ինձ բերում են տեքստեր և այդ տեքստի միջից ինձ հետ խոսում է Սերժ Սարգսյանը»,-ասաց Փաշինյանը, բացելով իր այն միտքը, թե գոյություն ունի համակարգ, որի դեմ պյքարելը  կրկնակի ջանքեր է պահանջում: