Այսօր՝ փետրվարի 12-ին, Երևանի ավագանու նիստին Ավանի թաղապետի տեղակալի նշանակման քննարկման ժամանակ լեզվակռիվ տեղի ունեցավ քաղաքապետ Հայկ Մարությանի և «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի միջև:
Դավիթ Խաժակյանը ելույթով հանդես եկավ, նախ քաղաքապետ Հայկ Մարությանից ճշտելով, թե Սամվել Ղումաշյանը Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակա՞լ է հանդիսանում: Դրական պատասխան ստանալուց հետո Խաժակյանն ասաց․ «Ի դեպ, պարոն Ղումաշյանի կենսագրականը, քանի որ հանվել է կայքից, ես կհիշեցնեմ 2017 թվականի մայիսը, երբ «Ելք» դաշինքը մասնակցում էր Երևանի ավագանու ընտրություններին: Այդ անձն իրականացնում էր ամբողջ գործընթացը, որը դարձել էր ՀՀԿ-ի գործելաոճը, նա տիպային կերպար է ինձ համար: Այդ ամենը փաստաթղթավորված է, անձամբ եմ ցուցմունք տվել: Չէի մտածում, որ կշարունակի գործել նույն իշխանության օրոք»: