«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ԱԺ իր ելույթում հարցեր ուղղեց Փաշինյանին, թե ինչու չիրականացվեցին արագաչափերը, կարմիր գծերը, ինչպես նաև տեսանկարահանող սարքերը հանելու խոստումները:
Պետրոսյանը խնդրեց, որ այս իշխանությունը չկրկնի նախորդների սխալները:
«Չեմ կարծում, որ այստեղ կա մեկը, ով ուզենա, որ ձեր կառավարությունը ձախողվի: Ձախողվում են այն կառավարությունները, ում համար ընդդիմության ձայնը լսելի չէ: Իշխանության կործանման ամենակարճ ճանապարհը դա է»,-ասաց Պետրոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: