Սաշիկ Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստին հրապարակվել են տուժող Դավիթ Սիմոնյանի նախաքաննական ցուցմունքները։
Դավիթ Սիմոնյանն ասել էր, որ ինքն ու Հայկ Սարգսյանը միասին օգտագործել են «մարիխուանա» տեսակի թմրադեղ:
Տուժողի նախաքննական ցուցմունքում նշվում է, որ Հայկ Սարգսյանը թմրադեղ օգտագործելուց հետո քնել է, իսկ արթնանալուց հետո տեսնելով, որ ինքն ու մեկ այլ անձ վիճում են մարիխուանայի համար, սպառնացել և կրակել է իր վրա։
Տուժողը պատմել է նաև, որ Հայկ և Նարեկ Սարգսյաններն իրեն սպառնացել են, որ եթե Հայկի անունը տա, կսպանեն իրեն, այդ պատճառով էլ ինքը ցուցմունք է տվել այլ մարդու՝ Արթուր Ղևոնդյանի դեմ։