«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ԱԺ իր ելույթում, դիմելով վարչապետին, ասաց, որ նա քննադատություններն ընդունի որպես մտահոգ քաղաքացիների ցանկություն՝ օգնելու կառավարությանը:
Իր ելույթի վերջում Բագրատյանն, անդրադառնալով կոռուպցիային, ասաց. «Մենք մինչև վերջ պետք է քանդենք տարիներով կուտակված կոռուպցիոն համակարգերը: Չկա այլևս կոռուպցիա, բայց կան նախորդից մնացած մնացորդներ»: