Կայացել է Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասի (Сергей Румас) հետ։
ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բելառուսական համագործակցության օրակարգային մի շարք հարցեր։
Կարևորվել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների թե՛ ավանդական, թե՛ նորարարության ու բարձր տեխնոլոգիաների ուղղություններով համատեղ ջանքերը, որոնց գործադրումը կարող է նպաստել փոխգործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը։ Այդ, ինչպես նաև նոր հեռանկարային փոխշահավետ ծրագրերի մշակման և իրականացման համատեքստում, ընդգծվել է հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի գործունեության առանցքային դերակատարությունը, որի հաջորդ նիստը կկայանա Հայաստանում։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել բազմաֆորմատ և ինտեգրացիոն կառույցների շրջանակում Հայաստանի ու Բելառուսի փոխգործակցության շուրջ, որը միտված է հարստացնելու երկկողմ հարաբերությունների օրակարգն ու գործիքակազմը։