Կոտայքում տղամարդը սիրահետել է ամուսնացած կնոջը եւ ծեծել վեռջինիս ամուսնուն: «Փաստինֆո»-ի հաղորդմամբ` իր կնոջը սիրահետելու հարցի շուրջ ամուսինը հեռախոսազրույցի ընթացքում հայհոյել է տղամարդուն: Վերջինս էլ 2018 թվականի նոյեմբերի 19-ին ժամը 08.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի հատիսի փողոցում ծեծի է ենթարկել կնոջ ամուսնուն` բռունցքով հարվածներ հասցնելով նրա գլխի տարբեր հատվածներին:
Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` ծեծի հետեւանքով տղամարդուն պատճառվել է թեթեւ ծանրության վնաս:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով եւ որպես խափանման միջոց ընտրել` ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը մակագրվել է դատավոր Վարդան Ստեփանյանին: