«Հրապարակ» թերթը գրում է.
«ԱԺ-ն մամլո խոսնակ չունի, եւ լրագրողների աշխատանքն այդ առումով շատ դժվար է. ի՞նչ եք պատրաստվում անել՝ հարցրինք «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին։ «Արարատ Միրզոյանն ասում է, որ նախատեսված չէ այդպես` առանձին մամլո խոսնակ ունենալ, միգուցե ինչ-որ մեկին խնդրենք՝ ուղղակի կատարի այդ դերը»: Վահան Կոստանյանի՞ն, որը մեր հեռախոսազանգերին երբեք չի պատասխանում։ «Ոչ, չեմ կարծում, որ Վահան Կոստանյանը կլինի, ենթադրում եմ, որ մեզանից մեկը դա կարող է լինել, որն անմիջական կապ կպահպանի ձեզ հետ»: Պատգամավորների՞ց։«Այո` կարծում եմ»:
Ի դեպ, Վահան Կոստանյանը, չլինելով պատգամավոր, մասնակցում է ֆրակցիայի նիստերին․ ի՞նչ կարգավիճակով։ «Կոստանյանը կարող է խմբակցության ղեկավարի հրավերով մասնակցել նիստին»: Դո՞ւք եք հրավիրել։ «Այո, ուղղակի խնդրել են, որ նա ներկա լինի, ես հրավիրել եմ, նա ներկա է եղել»: Ի դեպ, ԱԺ կայքում առ այս պահը չկան նաեւ «Իմ քայլի» պատգամավորների մի մասի կենսագրությունները։ «Զբաղվում ենք այդ հարցով եւս։ Այո, պետք է արագացնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում