ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում Գլենդելից լուսանկարներ է հրապարակել և գրառում կատարել:
«Նախորդ տարվա սեպտեմբերին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքի կենտրոնական պողոտաներից մեկը վերանվանվեց, և այսօր այն կոչվում է Արցախի պողոտա:
Գլենդելի քաղաքային խորհուրդը, քաղաքապետ Զարեհ Սինանյանի գլխավորությամբ, միաձայն կողմ էր քվեարկել Ուիլսոն և Հարվարդ փողոցների միջև գտնվող Մերիլենդ պողոտան Արցախի փողոց վերանվանելու գործընթացն իրականացնելու օգտին»,-գրել է նա: