«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այսօր ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կհանդիպի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին։ Սա գործադիր-օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հերթական հանդիպումն է: Ընդ որում, հատկանշական է այն փաստը, որ այս հանդիպմանը հնարավոր է ներկա չգտնվեն «Իմ քայլի» առանցքային դեմքերը՝ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի գլխավորությամբ:
Բանն այն է, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով փետրվարի 25-ից 27-ը մեկնել է Մոսկվա: