Փետրվարի 27-ին՝ ժամը 03:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի թիվ 21 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Ջրվեժ» տաքսի ծառայությանը պատկանող «Lada» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Բ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող «Volvo» մակնիշի աղբատար ավտոմեքենային (վարորդ՝ Ա. Մ.):

Փրկարարները պատգարակով շտապօգնության ավտոմեքենաներին են մոտեցրել աղբատարի ուղևոր (աշխատակից) Ա. Մ.-ին (1987 թ.) և Ս. Բ.-ին (1958 թ.), ովքեր հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են «Lada» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը:

Լուսանկարը՝ shamshyan.com-ի