Սերժ Սարգսյանի ասուլիսը, որով նա փաստացի պատասխանեց Րաֆֆի Հովհաննիսյանին, կարծես թե լիներ ԵԺԿ նախագահ Վիլֆրեդ Մարթենսի' Ժառանգության նամակին տրված պատասխանի շարունակությունը: Նույնիսկ կարելի էր կարծել, որ Մարթենսն ու Սերժ Սարգսյանը Բրյուսելում տեղի ունեցած իրենց հանդիպմանը համատեղ աշխատել են հենց իրենց պատասխանների վրա: Գուցե պատահական չէ, որ Սարգսյանը ասուլիս տվեց Բրյուսելից վերադառնալուց հետո:
Ընդ որում, հետաքրքրական էր այն, որ նույն օրը տեղեկություն ստացվեց, որ հարկայինն ու ԱԱԾ-ն նոր ստուգումներ են սկսել Սիվիլիթաս հիմնադրամում՝ Վարդան Օսկանյանի հայտնի գործով:
Ըստ ամենայնի, Մոսկվա եւ Բրյուսել այցելելուց հետո Սերժ Սարգսյանը որոշել է անցնել լայնածավալ գրոհի, կամ ստացել է գրոհի հնարավորություն բոլոր ճակատներով: Թեեւ թվում էր, որ Մոսկվայի եւ Բրյուսելի միջեւ Սերժ Սարգսյանը հայտնվել է բավական ծանր կացության առաջ: Բանն այն է, որ Բրյուսելից նրա վերադառնալուց հետո Ազատություն ռադիոկայանին հարցազրույց էր տվել Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ եւ ԵԺԿ փոխնախագահ Բրոկը, հայտնելով, որ Եվրամիության հետ ազատ եւ համապարփակ առեւտրի մասին համաձայնագիրն ու Մաքսային միությունն անհամատեղելի են:
Այսինքն, Սերժ Սարգսյանին հերթական անգամ դնում են կամ-կամի առաջ, ինչը նշանակում է, որ նա պետք է ծանր որոշում կայացնի՝ մերժել Ռուսաստանի՞ն, թե Եվրոպային:
Այդ վիճակում Սերժ Սարգսյանը որոշում է առաջինը Րաֆֆի Հովհաննիսյանին մերժել: Չի բացառվում, որ Սարգսյանը փորձել է Հովհաննիսյանի գործոնը խաղաքարտ դարձնել կամ Մոսկվայում, կամ Բրյուսելում: Հնարավոր է նաեւ երկու քաղաքներում էլ: Մոսկվայում նա կարողացել է այդ գործոնի շնորհիվ հետ մղել Պուտինի գրոհները կամ գոնե ժամանակ շահել, իսկ Բրյուսելում էլ գուցե փորձել է Հովհաննիսյանի գործոնի շնորհիվ աջակցություն ստանալ:
Այդ դեպքում իհարկե Սերժ Սարգսյանը պետք է ոչ թե մերժեր, այլ փայփայեր Րաֆֆի Հովհաննիսյանին:
Բայց, Սարգսյանը երեւի հենց դրանով էլ զբաղված է: Պարզապես այս դեպքում փայփայելու այլ տարբերակ կարծես թե չկա, քան Հովհաննիսյանին մերժելը: Բանն այն է, որ այլ քայլի Սերժ Սարգսյանն ունակ չէ: Նրա ասուլիսը խոստովանություն է հենց այդ անընդունակության մասին: Նա նույնիսկ չի կարող հրաժարական տալ, որովհետեւ օլիգարխները, որոնց հետ նա հարցերը ոչ թե պարտադրելով, այլ խնդրելով ու հորդորելով է լուծում, այդ հրաժարականից հետո Րաֆֆի Հովհաննիսյանին չէ, որ վերցնելու են ու նախագահ կարգեն:
Րաֆֆի Հովհաննիսյանի դեպքում Սերժ Սարգսյանն իսկապես անելիք չունի: Այլ հարց է՝ թե նա ինքն անձամբ ինչ է մտածում, ուզում, ինչի էր պատրաստ: Դրանից փաստը չի փոխվում, իսկ փաստն այն է, որ նա չունի Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հարաբերության առումով անհրաժեշտ եւ համարժեք որոշումներ կայացնելու իշխանություն:
Հովհաննիսյանի պարագայում անելիքը հանրությանն է, հանրային ակտիվ խմբերինն ու նախաձեռնություններինը: Որ կուսակցական ձեւաչափերը Հայաստանում սպառել են իրենց, փաստ է, բայց դա ինքնին ոչինչ չի նշանակում քաղաքացիական ակտիվության համար, եթե այդ դաշտում չի ձեւավորվում ընդհանրական, ինստիտուցիոնալ համակարգ, որը կլինի կուսակցական բուրգերից որակապես տարբեր եւ արդյունավետ:
Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի ակցիայի բուն հասցեատերն այդ դաշտն է, ոչ թե իշխանությունը: Ավելին, իշխանությունը կարծես թե այդ իրողությունն ավելի լավ է ըմբռնել եւ փորձում է հացադուլի հասցեատեր ներկայանալ ինքն ու մերժել իր հասցեով եկածը, ասելով, թե դա պայքարի քաղաքական ձեւ չէ, թե այդպես քաղաքականությամբ չեն զբաղվում: Ընդ որում, հատկանշական է նաեւ, որ գրեթե նույն բանն ասում են նախագահի ընտրությունից առաջ սնանկացած կուսակցությունները, փորձելով Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին տալ առավելապես քաղաքական բովանդակություն, եւ հետո միաժամանակ իմաստազրկել կամ արժեզրկել պայքարի այդ միջոցը՝ թե այդպես քաղաքականություն չեն անում:
Իշխանության եւ այսպես ասած կուսակցական համակարգի այդ արձագանքը հասկանալի է: Թույլ չտալ, որպեսզի քաղաքացիական հանրույթն իրեն զգա Հովհաննիսյանի հացադուլի հասցեատեր եւ կատարի համարժեք գործողություններ այդ ինքնազոհողության ակտի վրա նոր, ավանդական կուսակցական-քաղաքական-իշխանական համակարգին այլընտրանքային համակարգ ձեւավորելու ուղղությամբ: Քանի դեռ այդ համակարգի ձեւավորման գործընթացը հեղհեղուկ է, ավանդական համակարգը մշտապես պահպանում է իր շանսը, կամ ինչպես ասում են՝ պահպանվում է ինքնըստինքյան:
Սերժ Սարգսյանը որոշել է անցնել լայնածավալ գրոհի
10:04 - 19.Մարտ.2013
Առաջարկում ենք նաև
24/11/23 19:39
Այո՛, ժողովրդավարությունը շատ պարագաներում խանգարում է երկրի անվտանգությանը․ Սերժ Սարգսյան
12/04/17 09:26
«Ժամանակ». Ովքեր են ԱԺ նախագահի և ՀՀԿ խմբակցության ղեկավարի թեկնածուները. Սերժ Սարգսյանը որոշել է
04/04/16 15:32
Սերժ Սարգսյանը կրկնեց՝ եթե ռազմական գործողությունները ստանան լայնածավալ մասշտաբ, ՀՀ-ն ճանաչելու է ԼՂ անկախությունը
04/04/14 20:51
Սերժ Սարգսյանը որոշել է վարչապետի նշանակման հստակ օրը
07/03/14 09:08
«Ժողովուրդ». Տիգրան Սարգսյանը և Սերժ Սարգսյանը որոշել են կոռուպցիայի դեմ պայքարն ուժեղացնելու մեխանիզմներ ստեղծել
17/10/13 21:31
Հունանյանն ու Աֆյանը ազատվեցին պաշտոններից
14/03/13 08:32
«Հրապարակ». Ի՞նչ է որոշել Սերժ Սարգսյանը
20/10/24 15:26
Սերժ Սարգսյանը փաստերով պայթեցնում էր Ադրբեջանի փուչիկը, «նիկոլական» ԱԺ խոսնակը՝ արդարացնում
20/08/24 09:00
Սերժ Սարգսյանը ակտիվ քաղաքական շփումների մեջ է․ «Հրապարակ»
20/06/24 08:42
ՔՊ ժողովը՝ Ջերմուկում․ ինչ հարցեր են քննարկելու․ «Հրապարակ»
12/06/24 13:53
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ծաղիկներ խոնարհեց Անդրանիկ Մարգարյանի շիրմաքարին (տեսանյութ)
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան