«Ֆոլքսվագեն վենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մարտի 18-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Արտաշատի Իսակով փողոցի 72 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի։
Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Վարորդը ներկայացել է բաժին: Ավտոմեքենան տեղափոխվել է տուգանային հրապարակ: Կատարվում է քննություն: