ԱԺ-ում ընթանում է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների մասին» կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հաղորդման քննարկումը:
«Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը նշեց, որ մարզերում հանձնաժողովների նախագահները հիմնականում լինում են մարդիկ, ովքեր քիչ են տեղյակ պրոցեսներից և միշտ լինում է այնպես, որ հանձնաժողովի միջից ընտրում են մի մարդ, որն ավելի տեղեկացված է այդ պրոցեսներից և ինքն է զբաղվում ընտրական պրոցեսով և այդ դեպքում հանձնաժողովի նախագահն ուղղակի նստում է, իսկ ճարպիկ հաննաժողովականը կազմակերպում է պրոցեսը:
Պատգամավորը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեց, թե ինչպես կարելի է ազատվել նման հանձնաժողովականներից:
Մանրամասները՝ տեսանյութում: