SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 9-ին, ոստիկանության Արմավիրի բաժին է դիմել Արմավիր քաղաքի բնակիչ, 59-ամյա Աշոտ Մարկոսյանը և հայտնել, որ նախորդ օրը, ժամը 23:00-ի սահմաններում իր հարսը՝ 25-ամյա Ա. Ս.-ն Արմավիր բժշկական կենտրոնում ծննդաբերել է, ինչի ժամանակ էլ երեխան մահացել է: Փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: 

Ա. Մարկոսյանը հայտնել է, որ երեխան մահացել է բժիշկների մասնագիտական ոչ ճիշտ աշխատանքի հետևանքով: