Երևանի քաղաքապետարանում մարտի 19-ին ժամը 11:00-ին գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 2-րդ նստաշրջանի 2-րդ նիստը:Նիստի օրակարգում ընդգրկված կլինի 12 հարց:
Երևանի ավագանու հաստատմանը կներկայացվեն Երևանի 2018 թվականի զարգացման ծրագրի հաշվետվությունն ու 2018 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը:
Նիստի ընթացքում ավագանին կորոշի նաև թույլատրել Երևանի քաղաքապետին՝ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող ավտոբուսներում կանգառների անվանման ավտոմատ հայտարարման թվով 18 սարքերը՝ 2 299 620 (երկու միլիոն երկու հարյուր իննսունինը հազար վեց հարյուր քսան) ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով, նվիրաբերել «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությանը՝ HIGER-KLQ6770G մակնիշի ավտոբուսներում շահագործելու նպատակով