ՀՀ տարածքում, մարտի 17-ի ժամը 22:15-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի:
Դժվարանցանելի են Տիգրանաշենի ոլորանները, Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհը:
Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի և Շիրակի մարզի Թավշուտի, Վարդաղբյուրի, Մուսայելյանի և Սեպասարի տարածաշրջաններում բուք է, Սյունիքի մարզի «Մերու սար» կոչվող հատվածում մառախուղ է:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Դիլիջանի ոլորաններում, Գեղարքունիքի մարզում, Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, Թալին, Լոռու մարզի Սպիտակ, Կոտայքի մարզի Հրազդան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Սարավան -«Զանգեր» հատվածում և Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում և «Մերու սար» կոչվող տարածքում ձյուն է տեղում:
ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ՀՀ ԱԻՆ-ի ստացած տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: