Կառավարության այսօրվա նիստից առաջ ՏԿԶ նախարար Հակոբ Արշակյանը հայտնեց, որ աջ ղեկով մեքենաների վերաբերյալ ընդունված օրենքից հետո համապատասխան ժամկետն ավարտվել է, և կառավարությունը պետք է համապատասխան որոշումներ ընդունի, որպեսզի այդ մեքենաները շահագործման մեջ դրվեն։

«Կոմիտեի նիստ արեք։ Եթե կա անհրաժեշտություն, հրավիրեք կառավարության արտահերթ նիստ, և էդ հրատապ հարցերը քննարկեք։ Պետք չէ ինչ-որ բաներ բերել, վերջին րոպեներին մտցնել օրակարգի մեջ», – ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: