Աննա Հակոբյանը քիչ առաջ միացավ ամուսնուն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով շաբաթօրյակի շրջանակներում մաքրում է Երևանի կենտրոնական փողոցներից մեկը:

Աննա Հակոբյանի խոսքով՝ իրենք պլանավորել էին շաբաթօրյակն իրականացնել ընտանիքով, ապա մարզ մեկնել:

Նա խորհուրդ տվեց քաղաքացիներին աղբ չնետել գետնին, նաև աղբը հավաքել, քանի որ սարսափելի է Երևանի կենտրոնի աղտոտվածությունը: